Կարևոր իրադարձություններ

Ծնողները բողոքի ցույց են կազմակերպել իրենց մահացող երեխային մարդասպան բժիշկներից փրկելու համար

14 Ապրիլ, 2018 21:10
Ծնողները բողոքի ցույց են կազմակերպել իրենց մահացող երեխային մարդասպան բժիշկներից փրկելու համար

Անհայտ նյարդային հիվանդությամբ տառապող Ալֆին արդեն մեկ տարի է, ինչ գտնվում է Լիվերպուլի հիվանդանոցում կոմայի մեջ: Նրա ծնողներն արդեն մի քանի դատ են տանուլ տվել և մոտ ժամանակներում բժիշկները ծրագրում են անջատել նրան սնուցող սարքավորումները: Ի աջակցություն տղային՝ արդեն հանդես են եկել բրիտանացի որոշ հայտնի մարդիկ, նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը, սակայն բժիշկների որոշումը փոխել հնարավոր չի դարձել: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:

Եվ ահա տղայի կյանքի համար պայքարողներին միացել են նաև Բրիտանիայի հասարակ քաղաքացիները: Իրենց «Ալֆիի բանակ» անվանող հազարավոր մարդիկ եկել են այն հիվանդանոցի մոտ, որտեղ փոքրիկն է, և բողոքի ակցիա են կազմակերպել: Հավաքվածների հիմնական պահանջն այն է, որ տղային վերադարձնեն ծնողներին, որպեսզի վերջիններս կարողանան նրան տանել Հռոմ: Իտալացի բժիշկները պատրաստ են փորձել փրկելու տղայի կյանքը, և այժմ դա Ալֆիին փրկելու միակ հնարավորությունն է:

 

Լրահոս

Դիտել ավելին