Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

ՌԴ-ն հրապարակել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացված բանաձևի նախագիծը

14 Ապրիլ, 2018 21:03
ՌԴ-ն հրապարակել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացված բանաձևի նախագիծը

Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հրթիռային հարվածները և կոչ անում դադարեցնել այդ երկրի նկատմամբ ագրեսիան: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Նա հայտարարել է, որ բանաձևի նախագիծը սեղանին է և պատրաստ է քվեարկության: 

Բանաձևի նախագծում մտահոգություն է հայտնվում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ, ինչը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը և ՄԱԿ-ի կանոնադրությունը: Փաստաթղթում դատապարտվում են արևմտյան երկրների գործողությունները և պահանջ է ներկայացում, որպեսզի նրանք անհապաղ դադարեցնեն ագրեսիան Սիրիայի նկատմամբ և զերծ մնալ հետագա ուժային գործողություններից և ՄԱԿ-ի կանոնադրության խախտումից: 

Փաստաթղթում նաև մտահոգություն է հայտնվում, որ Սիրիայում հրթիռային հարվածները հասցվել են այն պահին, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները սկսել են ապացույցներ հավաքել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական գրոհի չապացուցված լուրերի վերաբերյալ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին