Կարևոր իրադարձություններ

Սիրիայի հրթիռակոծությունից հետո Թրամփը թվիթերում գրառումներ է կատարել

14 Ապրիլ, 2018 16:48
Սիրիայի հրթիռակոծությունից հետո Թրամփը թվիթերում գրառումներ է կատարել

Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում մեկնաբանել է ապրիլի 14-ին Սիրիայի հրթիռակոծումը և այն անվանել «հրաշալի իրագործված»:

«Անցած գիշեր հասցված հարվածը կատարյալ էր։ Շնորհակալ ենք Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային՝ ցուցաբերած խելամտության ու հրաշալի զինուժի հզորության համար: Սրանից առավել լավ արդյունք չէր կարող լինել: Առաքելությունը կատարված է»,-գրել է նախագահը:

Այնուհետև Թրամփը հանդես է եկել մեկ այլ գրառմամբ` ուղղված ԱՄՆ-ի զինված ուժերին:

«Այնքան հպարտ եմ մեր զինված ուժերով, որոնք միլիարդավոր դոլարների ներդրումից հետո կլինեն երբևէ մեր երկրի ունեցած լավագույն ԶՈՒ-ն: Նրանք իրենց համարժեքը չեն ունենա»,-գրել է Թրամփը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին