Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    564
    572

  • RUB

    7,22
    7,47

Կարևոր իրադարձություններ

Արա’ քո քայլը, և ՀՀԿ-ն կանի իր ետքայլը․ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց քաղաքացիներին

14 Ապրիլ, 2018 16:26
Արա’ քո քայլը, և ՀՀԿ-ն կանի իր ետքայլը․ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց քաղաքացիներին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի շենքից կոչով դիմեց Հայաստանի քաղաքացիներին․
 
«Հայաստանի հեռուստատեսությունները քաղաքացիներին պահում են բլոկադայի ներքո, ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստատեսություններին: Մենք` «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներս, ձեզ կոչ ենք անում այսօր 18:30-ին լինել Ֆրանսիայի հրապարակում` տեր կանգնելու ձեզ պատկանող իշխանությանը, ձեզ պատկանող իրավունքին, հաղթանակին:
 
Սիրելի’ քաղաքացի, արա’ քո քայլը, և ՀՀԿ-ն կանի իր ետքայլը: Արա’ քո քայլը, և հուսահատությունը կանի իր ետքայլը: Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ երկրում»:
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին