Կարևոր իրադարձություններ

Շաբաթօրյակ. մաքրվել են նաև մշտական աղբավայր դարձած տարածքները

14 Ապրիլ, 2018 15:52
Շաբաթօրյակ. մաքրվել են նաև մշտական աղբավայր դարձած տարածքները

Մայրաքաղաքում իրականացվող համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև մշտական աղբավայրի վերածված տարածքներում: Այս հատվածները նախատեսված չեն եղել որպես աղբավայր, սակայն որոշ բնակիչների անփույթ վերաբերմունքի հետևանքով առաջացել են մեծ ծավալի աղբի կուտակումներ:

Մաքրմանը մասնակցել են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակա կառույցների, այնպես էլ պետական և մասնավոր հատվածների աշխատակիցնենր ու բազմաթիվ երևանցիներ: Աշխատողներն ապահովված են եղել անհրաժեշտ բոլոր պարագաներով, այդ թվում՝ բահերով, տոպրակներով, ձեռնոցներով և այլն:
Նշենք, որ համաքաղաքային շաբաթօրյակին ներգրավված է եղել շուրջ 1300 մարդ, աշխատել է 58 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 250 տոննա աղբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին