Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել

14 Ապրիլ, 2018 16:01
Ռուսաստանը ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունից հետո Ռուսաստանը ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է vz.ru-ն։

Հայտնի է, որ Մշտական խորհուրդը հավաքվում է անդամ երկրների դեսպանների մակարդակով։ Նիստին կմասնակցի նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին