Կարևոր իրադարձություններ

Սիրիային հասցված հրթիռային հարվածը խաչ քաշեց բանակցային գործընթացի վրա. Զախարովա

14 Ապրիլ, 2018 15:18
Սիրիային հասցված հրթիռային հարվածը խաչ  քաշեց բանակցային գործընթացի վրա. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարձակումը ուժգին հարված էր բանակցային գործընթացին։

«Մեծ հաշվով խաչ է քաշվել բանակցային գործընթացի վրա: Այս ակցիան հզոր ազդանշան տվեց ծայրահեղականներին ու զինյալներին այն առումով, որ նրանք ամեն ինչ ճիշտ են անում։ Եվ այն սադրանքի ետևում, թե իբր Դամասկոսի կողմից քիմիական զենք է կիրառվել,  կանգնած են ծայրահեղականներն ու զինյալները, որոնք ստանում են այն երկրների աջակցությունը, որոնք իրականացրեցին Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածը: Եվ, ցավոք, սա սկզբունքային կարող է դառնալ բանակցային գործընթացի համար»,-ասել է Զախարովան։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին