Կարևոր իրադարձություններ

Թուրքիան քննադատել է Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձանի տեղադրումը

14 Ապրիլ, 2018 14:21
Թուրքիան քննադատել է Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձանի տեղադրումը

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը քննադատել է Շվեյցարիայի իշխանություններին Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման թույլտվության համար,  այս մասին տեղեկացնում է թուրքական TRT-ն։

«Այս հուշարձանը փորձում են ներկայացնել որպես արվեստի նմուշ, սակայն դրա իրական նպատակն է 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնելը», - ասել է Աքսոյը՝ հավելելով, որ Շվեյցարիայի որոշ իշխանական մարմիններ հեռու են օբյեկտիվ դիրքորոշում ունենալուց։
Նշվում է, որ թուրք ազգայնականները պատրաստվում են աշխատանքներ տանել որևէ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել թույլ չտալու և ուսումնական ձեռնարկներից Հայոց ցեղասպանության մասին ծրագրերը հանելու ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին