Կարևոր իրադարձություններ

«Վարչապետի ընտրության օրը ՀՀ ԱԺ նիստը կկայանա Նոյեմբերյանում»

14 Ապրիլ, 2018 14:23
Հեղինակ՝ Վարուժան Բաբաջանյան
«Վարչապետի ընտրության օրը ՀՀ ԱԺ նիստը կկայանա Նոյեմբերյանում»

Այս պահին Նոյեմբերյանի մշակույթի տանը ակտիվ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ձեռնարկվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ... Պարզվում է՝ ԱԺ-ն #Իմքայլը նախաձեռնության՝ վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ Ազգային ժողովը շրջափակելու որոշման դեմ կրեատիվ բան է մտածել՝ ՀՀ ԱԺ նիստը անցկացնել սահմանամերձ Նոյեմբերյանում։ Նիկոլենց համար ֆիզիկապես անհնարին կլինի 200 ԿՄ կտրել ոտքով, իսկ մեքենաներով հեռավոր շրջան կրիտիկական զանգված հասցնելը անհնար է...

Ի դեպ, ինչպես նախագահի երդմնակալության դեպքում՝ այդ նիստը ևս անհասանելի է լինելու լրագրողների համար...
Դե ինչ, այս աժիոտաժի մեջ նոյեմբերյանցիները գոնե մի քյար կունենան՝ տեսնելով անբարեկարգ փողոցներում իրենց թանկարժեք մեքենաները ջարդող քաղաքական ներկապնակը...
Համ էլ պատգամավորները կտեսնեն մեր անտառները և գոնե կհասկանան, որ այնտեղ հանքեր բացելը տկարամտություն է...

 

Լրահոս

Դիտել ավելին