Կարևոր իրադարձություններ

Այսօր պետք է հզոր ավտոերթ տեղի ունենա դեպի Ծաղկաձոր, որտեղ տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը. Նիկոլ Փաշինյան

14 Ապրիլ, 2018 12:07
Այսօր պետք է հզոր ավտոերթ տեղի ունենա դեպի Ծաղկաձոր, որտեղ տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը. Նիկոլ Փաշինյան

Այսօր պետք է շատ հզոր ավտոերթ տեղի ունեն դեպի Ծաղկաձոր, դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀԿ խորհրդի նիստը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք գիտեք, որ մենք այսօր ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ մտադիր ենք շրջափակել ՀՀԿ գերասենյակը, բայց մեր այդ հայտարարությունից հետո ՀՀԿ խորհուրդը արտագաղթել է դեպի Ծաղկաձոր, բայց մեր պլանները դրանից մի քիչ են փոխվել: Այսօր պետք է շատ հզոր ավտոերթ տեղի ունեն դեպի Ծաղկաձոր, դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀԿ խորհրդի նիստը»,- ասաց նա

Նա բոլոր վարորդներին միանալ ավոտերթին՝ նշելով, որ իրենք Ֆրանսիայի հրապարակից կհետեևեն ավտորեթին և քաղաքում զուգահեռ գործողություններ կանեն: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակ էր եկել նաև Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ երկարատև պայքարի շարունակությունն է:

«Այս պայքարը շարունակությունն է այն երկարատև պայքարին, որ տարել է մեր ժողովուրդը տարիների ընթացքում: Դրանք մի շղթա են կազմում, այդ շղթայի տրամաբանության մեջ հնարավոր է իշխանափոխությունը»,- ասել է նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին