Կարևոր իրադարձություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆրանսիայի հրապարակ է եկել

14 Ապրիլ, 2018 11:26
Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆրանսիայի հրապարակ է եկել

Այսօր՝ ապրիլի 14-ին, շարունակվում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան և նրա համակիրների հանրավաքը Ֆրանսիայի հրապարակում: Ընդդիմադիրները փակ են պահում Երևանի Ֆրանսիայի հրապարակը, որտեղ  նստացույց է իրականացվում: Ընդդիմադիրները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: 

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակ էր եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ երկարատև պայքարի շարունակությունն է:

«Այս պայքարը շարունակությունն է այն երկարատև պայքարին, որ տարել է մեր ժողովուրդը տարիների ընթացքում: Դրանք մի շղթա են կազմում, այդ շղթայի տրամաբանության մեջ հնարավոր է իշխանափոխությունը»,- ասաց նա:

Հարցին՝ միայն Սերժ Սարգսյանի հեռաтфдн բավարա՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Որևէ մեկը չի կարող իրեն հավասարեցնել պետության հետ, որ ինքն է պետությունը և վերջ: Պետական գործիչը պետք է ասի՝ ես պետության մասնիկն եմ, բայց պետությունը չեմ»:

Այնուհետև նա խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին