Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի գործողությունները Սիրիայում օրինական են, հիմնավորված և նապատակային. Ֆրանսիայի ԱԳն

14 Ապրիլ, 2018 11:19
Ֆրանսիայի գործողությունները Սիրիայում օրինական են, հիմնավորված և նապատակային. Ֆրանսիայի ԱԳն

Ֆրանսիայի արտգործնախարար  Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիայի գործողությունները Սիրիայում օրինական են, հիմնավորված և նապատակային,  հաղորդում է ՌԲԿ-ն։

«Քիմիական էսկալացիան Սիրիայում անընդունելի է»,-հավելել է նա Ելիսեյյան պալատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես հայտնում է Le Dauphine թերթը,  Ֆրանսիայի ԱԳ նախարարը հարվածները հիմնավորել է նրանով, որ պաշտոնական Դամասկոսը անցել է կարմիր գիծը։

Իր հերթին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆրոնաս Պարլին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենք հարվածի մասին նախապես զգուշացրել էին ռուսներին։

Նշենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և  Ֆրանսիան հարվածներ են հասցրել Սիրիայի բանակի ուժերի ուղղությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ արձակված հրթիռների թիվն անցել է 100-ից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին