Կարևոր իրադարձություններ

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային կազմակերպություններին ու երկրներին դատապարտել ԱՄՆ-ի հարվածը

14 Ապրիլ, 2018 10:59
Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային կազմակերպություններին ու երկրներին դատապարտել ԱՄՆ-ի հարվածը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիային ուղղված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարվածները`նշելով, որ դա միջազգային նորմերի ու իրավունքների բացահայտ խախտում է, այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս ագրեսիան համարվում է միջազգային նորմերի ու իրավունքների բացահայտ խախտում և Սիրիայի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության արհամարհում: ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները հարվածներ հասցրին՝ այդպես էլ չսպասելով  Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաքելության արդյունքներին, որը պետք է հետաքննություն անցկացներ՝ սիրիական Դումայում քիմհարձակում եղել է, թե ոչ»,- ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային կազմակերպություններին ու երկրներին դատապարտել ԱՄՆ-ի հարվածը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին