Կարևոր իրադարձություններ

Կոտայքում Mercedes-ը մխրճվել է ЗИЛ-ի մեջ. Mercedes-ի վարորդը տեղում մահացել է

14 Ապրիլ, 2018 10:50
 Կոտայքում  Mercedes-ը մխրճվել է ЗИЛ-ի մեջ. Mercedes-ի վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Մարտիրոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 35 GZ 926 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մարտիկ Ղարիբյանի վարած ЗИЛ մակնիշի 11 ՕԼ 817 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը տեղում մահացել է։  Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը մեքենան վարել է մեծ արագությամբ և հարվածի հետևանքով սպիդոմետրը արձանագրել է ժամում 140 կմ արագություն։ Մասնագետներն էլ նշում են, որ եթե վթարից հետո արձանագրվել է 140 արագություն, ապա վարորդը մեքենան վարել է 150 արագություն։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին