Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    544
    552

  • RUB

    7,1
    7,4

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ–ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայում (տեսանյութ)

14 Ապրիլ, 2018 09:40
ԱՄՆ–ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայում (տեսանյութ)

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայի երեք կետի, որոնք կապված են Սիրիայում քիմիական զենքի ստեղծման աշխատանքների հետ։ Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնը։

Նշենք, որ ավիահարվածների առաջին թիրախը եղել է Դամասկոսի գիտահետազոտական կենտրոնը, երկրորդը՝ Հոմս քաղաքի քիմիական զենքի պահեստը, իսկ երրորդը՝ քիմիական նյութերի պահեստ և հրամանատարական կետը։

Պենտագոնը հայտարարել է, որ առաջիկայում նոր ավիահարվածներ չեն նախատեսվում։

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջոն Մետիսն ասել է, որ ավիահարվածը կրկնակի հզոր է եղել նախորդ անգամվանից, երբ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան ամերիկյան օդուժը ռմբահարել էր սիրիական ռազմական օդանավակայանը։ Նա նաև տեղեկացրել է, որ ամերիկյան կողմը կորուստներ չի ունեցել։  

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հաստատել է ֆրանսիական զինուժի մասնակցությունն այս գործողությանը։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին