Կարևոր իրադարձություններ

Կառավարության աշխատակազմի ղեկավարը, վաճառելով հողամասը, 47 միլիոնի եկամուտ է ունեցել. «Փաստ»

14 Ապրիլ, 2018 09:31
Կառավարության աշխատակազմի ղեկավարը, վաճառելով հողամասը, 47 միլիոնի եկամուտ է ունեցել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ իր կնոջ 2017 թ. հայտարարագրերը: Ստեփանյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ եւ տարեկան եկամուտներ: Ի դեպ, դրամական միջոցները գրեթե չեն փոխվել նախորդ տարվա ընթացքում: Մասնավորապես, եթե տարեսկզբին նա ունեցել է 24 միլիոն դրամ, 3400 ԱՄՆ դոլար եւ 5560 եվրո, ապա տարեվերջին՝ 24 միլիոն 400 հազար դրամ, 3900 ԱՄՆ դոլար ու 5950 եվրո: Եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից ու կազմել 13 միլիոն 177 հազար դրամ:

Պաշտոնյայի կինն էլ՝ Թանգիկ Մուրադյանը, վաճառել է բավական թանկ արժեք ունեցող հողամասը եւ ստացել 47 միլիոն 789 հազար դրամի եկամուտ, միաժամանակ 19 հազար 400 դոլարով գնել է «MERCEDES–BENZ ML550» մակնիշի ավտոմեքենա: Կնոջ դրամական միջոցները նախորդ տարի փոփոխություն են կրել:

Նախ, տարեսկզբին հայտարարագրած 7600 դոլարն ու 8400 եվրոն տարեվերջին արդեն չեն եղել, փոխարենը՝ 1 միլիոն 900 հազար դրամը տարեվերջին դարձրել է 50 միլիոն 129 հազար: Եկամուտներն էլ ստացվել են 640 հազար դրամ աշխատավարձից եւ հողամասը վաճառելուց ստացված գումարից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին