Կարևոր իրադարձություններ

Օր 2-րդ. Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է նստացույցը

14 Ապրիլ, 2018 09:20
Օր 2-րդ. Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է նստացույցը

Երեկ՝ ապրիլի 13-ից Նիկոլ Փաշինյանն ու համակիրները մինչ այսօր փակ են պահում Երևանի Ֆրանսիայի հրապարակը, որտեղ  նստացույց է իրականացվում: Ընդդիմադիրները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: 

Նիկոլ Փաշինյանը երեկ Ազատության հրապարակում հայտարարեց, որ մտադիր են այսօր էլ շրջափակել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որտեղ տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը, սակայն մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀՀԿ-ն Երևանից տեղափոխվելու է Ծաղկաձոր, որտեղ էլ նիստ կանցկացնեն: 

Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում պաշտոնապես առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում: 

 

Լրահոս

Դիտել ավելին