Կարևոր իրադարձություններ

Սարգսյաններից՝ Արմենին. Ի՞նչ առաքելություն է իրականացնելու Տիգրան Սարգսյանը. «Ժամանակ»

14 Ապրիլ, 2018 09:02
Սարգսյաններից՝ Արմենին. Ի՞նչ առաքելություն է իրականացնելու Տիգրան Սարգսյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ի սկզբանե ցանկացել է նախագահի պաշտոնում առաջադրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, սակայն հետագայում հրաժարվել է այդ գաղափարից՝ մտածելով, որ դա կհանգեցնի իրավիճակի լարման:

 

Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ցանկացել է դրանով դժգոհություն առաջացնել «Ծառուկյան» դաշինքի մոտ, որի պահանջով հեռացվեց Տիգրան Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին ասել է, որ ինքը ավելի լուրջ առաքելություն ունի իրականացնելու, սակայն թե ինչ, չի մանրամասնել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին