Կարևոր իրադարձություններ

Իշխանական ճամբարում խորը անհանգստություն կա. Հրապարակ

14 Ապրիլ, 2018 08:56
Իշխանական ճամբարում խորը անհանգստություն կա. Հրապարակ

Ի հեճուկս ՀՀԿ-ականների խրոխտ հայտարարությունների, իրականում իշխանության ճամբարում խորը անհանգստություն ունեն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությունից եւ երեկ հավաքված զանգվածից։ ՀՀԿ շենքը եւ այլ շենք-շինություններ պաշարելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանական ճամբարում որոշել են գաղտնի պահել, թե որ ժամին են կուսակցության այսօրվա խորհրդի նիստն անցկացնելու եւ որտեղ։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ խորհրդի նիստում է պաշտոնապես որոշում կայացվելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին։ Երեկ երեկոյան 8-ին ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբիկ Թադեւոսյանը մեզ հայտնեց, որ դեռ չեն որոշել նիստի ժամը․ «Վաղը կհայտնենք»։ Իսկ ինչո՞ւ վաղը։ «Դե, որ թողեք աշխատենք, կորոշենք», - զայրացավ նա ու անջատեց հեռախոսը։ Ավելի ուշ տեղեկացանք, որ երեկ ողջ օրը քննարկել են նիստի տեղի եւ ժամի հարցը, նաեւ այն, թե ինչպես խուսափեն ցուցարարների հետ «առերեսվելուց»։

 

Լրահոս

Դիտել ավելին