Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

«Մենք հանգիստ գալո՜ւ-մտնելու ենք ԱԺ». Կարո՞ղ է «հրեշտակ» ՀՀԿ-ականների վրա այդ օրը թևեր են աճելու. «Հրապարակ»

14 Ապրիլ, 2018 08:49
«Մենք հանգիստ գալո՜ւ-մտնելու ենք ԱԺ». Կարո՞ղ է «հրեշտակ» ՀՀԿ-ականների վրա այդ օրը թևեր են աճելու. «Հրապարակ»

Հրապարակ թերթը գրում է. Ընդդիմության շարժումը տաքանում, թափ է հավաքում, ինչպե՞ս եք դիմագրավելու դրան՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ, Սերժ Սարգսյանի «զինվոր» Էդուարդ Շարմազանովին։ «Կեղծ օրակարգ է ընդդիմության օրակարգը, մենք շատ հանգիստ կգանք, կիրականացնենք Սահմանադրությամբ ԱԺ-ին եւ մեզ վերաբերված իրավասությունը»: Բայց մինչեւ իրացնելը պետք է կարողանաք մտնել Ազգային ժողով, իրենք փակելու են բոլոր մուտքերը, ի դեպ` ելքերն էլ․ ինչպե՞ս եք ներս մտնելու: «Եթե-ներով հարցերն իմ ժանրում չեն»: Դե, բոլոր դեպքերում, եթե ոստիկանությունն անգամ ոչ մեծ «կարդոն» կազմեց ԱԺ-ի դիմաց, դա կլինի Սահմանադրության եւ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի «հաջողության պատմության» տապալումը, եթե անգամ որեւէ միջադեպ չլինի։ «Անհոգ եղեք, մենք նման հաճույք չենք պատճառի որոշներին` իրենց շոուներին մասնակից լինելու առումով։ Մենք հանգիստ գալո՜ւ-մտնելու ենք ԱԺ, անե՜նք մեր գործը»: Եթե մուտքերը փակ լինեն, ո՞նց եք գալու։ Կարո՞ղ է ՀՀԿ-ականների վրա այդ օրը թեւեր են աճելու, չնայած առանց այդ էլ «հրեշտակ» եք։ «Օրը կգա՝ կհամոզվեք. դռներն իրենք իրենց կբացվեն, մուտքերն էլ ազատ կլինեն»:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին