Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հավաքված քաղաքացիներին կոչ արեց «տնավորվել և ազատ զգալ»

13 Ապրիլ, 2018 22:54
Փաշինյանը հավաքված քաղաքացիներին կոչ արեց «տնավորվել և ազատ զգալ»

Նիկոլ Փաշինյանը հավաքված քաղաքացիներին կոչ արեց «տնավորվել և ազատ զգալ»

«Մենք պիտի գիշերենք այստեղ, քաղաքացիներ կան, որ արդեն վրան են տեղադրել, լավ գաղափար է, խնդրում եմ ազատ զգաք ձեզ, եթե ունեք վրաններ, տեղադրեք, «տնավորվեք»։ Պայմանով, որ մենք պիտի հոգ տանենք այս հրապարակի ամեն քառակուսի սանտիմետրի համար, և՛ տարածքի մաքրությունը, և՛ կարգուկանոնը, և՛ փոխադարձ հարգանքը»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իրենց նվազագույն խնդիրը, հրապարակը պահելն է։

Նա տեղեկացրեց, որ հավաքվածները հսկում են նաև Թումանյան–Մաշտոցի պողոտա, Թումանյան–Հյուսիսային պողոտա, Բաղրամյան–Մոսկովյան հատվածները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին