Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    564
    572

  • RUB

    7,22
    7,47

Կարևոր իրադարձություններ

Instagram-ը հնարավորություն կընձեռի լուսանկարներ և տեսանյութեր ներբեռնելու

13 Ապրիլ, 2018 22:18
Instagram-ը հնարավորություն կընձեռի լուսանկարներ և տեսանյութեր ներբեռնելու

Instagram-ի օգտատերերը շուտով կկարողանան ներբեռնել սոցցանցում կիսած բոլոր տվյալները: Այդ մասին ծառայության աշխատակիցները տեղեկացրել են TechCrunch-ին: Նրանց կարծիքով՝ գործիքը, որը թույլ կտա ներբեռնել բոլոր լուսանկարները և տեսանյութերը, մարդկանց չի անհանգստացնի Facebook-ի և Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալի ֆոնին:

Բացի լուսանկարներից և տեսանյութերից, սոցցանցից օգտվողները կկարողանան ներբեռնել իրենց հաղորդագրությունները և պատմությունները, որոնք նախկինում պահվել են արխիվում: Մինչ այժմ Instagram-ի ղեկավարությունը ամեն կերպ փորձել է կանխել նկարներ կամ տեսանյութեր ներբեռնելու փորձերը, նույնիսկ եթե դրանք պատկանել են օգտատերերին և տեղադրված են եղել նրանց անձնական էջում:

Օգտատերերի տվյալների ներբեռնման համար գործիքի ներդրման մասին որոշումը թելադրված է եղել այն հանգամանքով, որ շուտով ուժի մեջ կմտնի ԵՄ երկրների օրինագիծը տվյալներ պահպանող ընկերությունների պարտավորությունների մասին, որ վերջիններս հնարավորություն ընձեռեն իրենց օգտատերերին անհապաղ մուտք գործելու տվյալների բազա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին