Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել 2 ընկերության մրցութային հայտերը մերժելու մասին հրապարակումների վերաբերյալ

13 Ապրիլ, 2018 21:05
ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել 2 ընկերության մրցութային հայտերը մերժելու մասին հրապարակումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում հրապարակված «Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարարներին և ընկերություններին` նրանց մեջ տեսնելով բացառապես օրինախախտների» վերնագրով նյութի վերաբերյալ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ 2018թ. ՀՀ ՊՆ կողմից իրային միջոցների ձեռք բերման համար հայտարարվել է «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԱՊՁԲ-7/24» ծածկագրով մրցույթ:

«Նշված ծածկագրով մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թվով 9 կազմակերպություն, որոնցից 7-ը մրցույթի ծածկագիըը նշել էր ճիշտ, իսկ 2-ը` «ԳԵՎԳՐՈՒՊ» և «Մասիսի Գարուն ԿՖ» ՍՊ ընկերությունները հայտի ապահովման բանկային երաշխիքի մեջ սխալ նշումներ էին կատարել. մասնավորապես նշել էին` հրատապ բաց մրցույթ, իսկ հրավերով պահանջվող մնացած բոլոր փաստաթղթերը լրացվել էին բաց մրցույթ: Արդյունքում վերոնշյալ երկու ընկերությունների հայտերը գնահատվել են ոչ բավարար և մերժվել են համաձայն ՀՀ ՊՆ ընթացակարգերի»,- գրել է Հովհաննիսյանը:

Հատկանշական է, որ «ԳԵՎԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության` հիշատակվող ընթացակարգի մասով, Գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը բողոքաբերի կողմից չեղարկվել է, ինչը ըստ էության փաստում է բողոքի առարկայի բացակայության մասին, որից հետո նույն ընթացակարգի շրջանակներում ՀՀ Գնումների բողոքարկման խորհրդի կողմից բողոքարկման վարույթ է ընդունվել քաղաքացի Վ. Իսրայելյանի բողոքը:

Վ. Իսրայելյանի բողոքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի կողմից ՀՀ Գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացվել է համապատասխան դիրքորոշումը: Այնուհետև, ՀՀ Գնումների բողոքարկման խորհրդի անդամ Մ. Անանյանի թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/43 առ 03.04.2018թ. որոշմամբ քաղաքացի Վ. Իսրայելյանի բողոքը մերժվել է: Ավելին, 2017թ-ի ապրիլի 14-ին կնքված ԲԸԱՀԱՊՁԲ-7-7 պայմանագրի շրջանակներում «ԳԵՎԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մատակարարված կիսավարտիք մեկանգամյա օգտագործման ապրանքատեսակից 52 000 հատ հետ է վերադարձվել մատակարարին, անորակության պատճառով, իսկ կազմակերպության նկատմամբ կիրառվել են տույժեր և տուգանքներ:

Գնահատող հանձնաժողովը հիմք ընդունելով վերոհիշյալ անճշտությունը և առաջնորդվելով ՀՀ գնումների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ` «ԳԵՎԳՐՈՒՊ» և «Մասիսի Գարուն ԿՖ» ՍՊ ընկերությունների հայտերը մերժել է: Մրցույթի ընթացակարգի հետ կապված գործընթացը ՀՀ պաշտպանության նախարարի հետ կապելը անհիմն է, քանի որ մրցույթային հանձնաժողովը անկախ մարմին է և նրա անդամները գործում են բացառապես ՀՀ գնումների ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջներին համապատասխան: Նրանց հիմնական գործառույթն է, ապահովել պարզ ու արդարացի մրցույթներ, որով ՀՀ ՊՆ կարիքները բավարարվեն որակյալ ապրանքատեսակներով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին