Կարևոր իրադարձություններ

Փառք Աստծո, որ մեր մրցակիցը ոչ Ռեալն է, ոչ էլ Բավարիան, ուռա՜. Կլոպ

13 Ապրիլ, 2018 18:26
Փառք Աստծո, որ մեր մրցակիցը ոչ Ռեալն է, ոչ էլ Բավարիան, ուռա՜. Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության մասին.

«Գիտեմ, որ պետք է ինչ-որ բան ասեմ: Փորձում էի մտածել, թե ինչ եմ զգում, սակայն գաղափար անգամ չունեմ. «Փառք Աստծո, որ ոչ «Բավարիան» է մեր մրցակիցը, ոչ էլ «Ռեալը», այլ «Ռոման», ուռա՜: Սա պարզապես վիճակահանություն է և այն անհանգստացնող է, սակայն ամեն ինչ կարգին է: Գլխավորն այն է, որ մենք պայքարում ենք մրցաշարի հաղթողի կոչման համար: Որ մրցակիցն էլ մեզ բաժին հասներ, մենք հնարավորություն ունենալու էինք, քանի որ սա ֆուտբոլ է: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մեզ ամենահեշտ մրցակիցն է բաժին հասել, ապա ես չեմ կարող օգնել այդ մարդուն, քանի որ նա չի դիտել «Ռոմայի» երկու հանդիպումները «Բարսելոնայի» հետ: Նրանց երկրորդ հանդիպումը անհավանական ստացվեց: Հնարավոր է, որ նրանք պետք է հաղթեին 5:0 կամ 4:0 հաշվով»,- Կլոպի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

 

Լրահոս

Դիտել ավելին