Կարևոր իրադարձություններ

Էրդողանը Դումայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեսանյութեր է ուղարկել Պուտինին

13 Ապրիլ, 2018 17:39
Էրդողանը Դումայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեսանյութեր է ուղարկել Պուտինին

Թուրքիայի նախագահ Էրդողանը սիրիական Դումայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեսանյութեր է ուղարկել Պուտինին, հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Էրդողանը հայտնել է, որ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարների հետ:

«Խոսեցինք, թե ինչ կարող ենք անել Սիրիայի համար: Դումայում տեղի ունեցածը մարդու սիրտ է այրում, դրանք կործանիչ քայլեր էին: Ես ունեի ինձ մոտ դրա հետ կապված տեսաձայնագրություններ: Հատուկ ներկայացուցչի միջոցով ուղարկել եմ Պուտինին», - ասել է Էրդողանը:


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին