ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը dni.ru-ին պատմել է, որ դերասանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, երբ ռուսական «Առաջին ալիք»-ի լրագրողները փորձել են ներխուժել նրա բնակարան ու ամեն գնով հարցազրույց վերցնել: Սողոմոնյանը մանրամասնել է, որ Ջիգարխանյանը, դիտելով «Թող խոսեն» թոք շոուի երկու թողարկում, ասել է, որ այդ ամենը շատ ստոր է, և որ ինքն այլևս չի ցանկանում այդ մարդկանց հետ գործ ունենալ:
«Նրա մոտ միանգամից խնդիրներ են առաջացել շաքարախտի, արյան ճնշման ու սրտի աշխատանքի հետ կապված: Բժիշկները ստիպված էին կաթիլային ու լիակատար հանգիստ նշանակել, բայց հոգեկան վիճակը, ցավոք, դեղահաբերով չես բուժի: Բժիշկը խստիվ արգելել է սուր հուզական սթրեսների ենթարկվել: Ցանկացած նորմալ մարդու համար ծանր կլիներ այս մղձավանջի միջով անցնելը, երբ մի խումբ անառողջ մարդիկ փորփրում են անձնական կյանքդ, քննարկում են կեղծ փաստեր ու այդ ամենն ի լուր աշխարհի հայտարարում: Նա խորապես վիրավորված է»,-ասել է Սողոմոնյանը:
Մեկնաբանություններ