Կարևոր իրադարձություններ

Թուրք պատգամավորն ակնարկել է, որ Էրդողանը համալսարանի դիպլոմ չունի

13 Ապրիլ, 2018 16:17
Թուրք պատգամավորն ակնարկել է, որ Էրդողանը համալսարանի դիպլոմ չունի

Թուրքիայում սկսել են նորից քննարկել այն հարցը՝ արդյո՞ք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրականում ունի համալսարանի դիպլոմ: Այս մասին հաղորդում է ermenihaber.am կայքը:

Թեմային արձագանքել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության  Ստամբուլի պատգամավոր և Էրդողանի մոտ ընկեր Մեթին Քյուլունքը։ Նա իր «Twitter»-ի էջում գրառում է արել. «Քաղաքական գործիչը կարող է և չունենալ դիպլոմ: Դիպլոմը մարդու համար ընդամենը պայքար մղելու միջոց է: Եթե կան մարդիկ, որոնք ասում են, թե առանց դիպլոմի չի լինի, ապա թող  մարգարեների պատմությունը կարդան։ Մեծ պայքարները մղել են այնպիսի մարդիկ, որոնց անունները հայտնի չեն եղել և չեն ունեցել դիպլոմ: Փոխարենը նրանք խիզախ մարդիկ էին և ունեին պարզ սիրտ»։ 

Հիշեցնենք, որ 
նախկինում խոսակցություններ շրջանառվեցին, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է և նա իրականում չի ավարտել Ստամբուլի Մարմարայի համալսարանի «Տնտեսություն և կառավարում» ֆակուլտետը, ինչպես նշված է Թուրքիայի նախագահի կենսագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին