Կարևոր իրադարձություններ

100 հազար հոգով կլինենք, կանենք իշխանափոխություն. պատասխանատուն ես եմ. Նիկոլ Փաշինյան

13 Ապրիլ, 2018 15:03
100 հազար հոգով կլինենք, կանենք իշխանափոխություն. պատասխանատուն ես եմ. Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքի պատասխանատուն ես եմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, քայլարշավով արդեն Երեւան հասած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Պատասխանատվությունն ինձ վրա է, այդ հարցում երեք ուժերի հետ ունենք համաձայնություն»,- ասաց նա:

Հարցին՝ վաղվա ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ-ի գրասենյակի շենքի շրջափակում է սպասվու՞մ է, պատգամավորը պատասխանեց. «Տեսնենք, Ազատության հրապարակում: Այս բոլոր սցենարների մասին խոսվել է, եւ դրանց իրագործումը կախված է կոնկրետ քաղաքացիների ակտիվությունից: Այո, ինչ ասել եմ, պետք է տեղի ունենա: Դրա տեղի ունենալու գրավականը քաղաքացիենրի ակտիվությունն է: Այսինքն ինչ-որ մասի տեղի չունենալու միակ պատճառը կարող է լինել քաղաքացիների պասիվությունը: Մենք ասում ենք՝ կապ չունի, թե քանի մարդ կլինի Ազատության հրապարակում, մենք գործողություններ ենք ձեռնարկելու: Չկա սցենար, որ գործողություն չձեռնարկենք: Դրանց մասշտաբն ու ծավալը կախված է քաղաքացիների ներկայությունից: 5 հոգով կլինենք, կանենք այնպիսի գործողություն, որ ի վիճակի կլինի անել այդ 5 հոգին: 100 հոգով կլիենենք, կանենք այնպիսի գործողություն, որ ի վիճակի է անել 100 հոգին, 100 հազար հոգով կլինենք, կանենք իշխանափոխություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին