Կարևոր իրադարձություններ

Տավուշում ականի պայթյունի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. նրաց վիճակը ծայրահեղ ծանր է

13 Ապրիլ, 2018 13:43
Տավուշում ականի պայթյունի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. նրաց վիճակը ծայրահեղ ծանր է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 12-ին, ժամը 15։50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, «ձախ կրունկի ջնջխված վերք» ախտորոշմամբ և «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Կայքի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորները Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Նվեր Ճ-ն է, 32-ամյա Աստղիկ Պ.-ն է և 37-ամյա Արամ Դ.-ն։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում վերջիններս Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկին հարակից տարածքում սինդրիկ հավաքելիս են եղել, որի ժամանակ էլ տեղադրված ականը պայթել է, ինչի հետևանքնով նշված անձինք վնասվածքներ են ստացել։ 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին