Կարևոր իրադարձություններ

Իրավիճակի հետ վարչապետը կփոխվի. «Ժամանակ»

13 Ապրիլ, 2018 10:49
Իրավիճակի հետ վարչապետը կփոխվի. «Ժամանակ»

«Արդարադատության նա­խարարի ՀՀԿ-ական պաշտո­նակատար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն, որպես սոլիդ կուսակ­ցություն, ունի վարչապետի բազմաթիվ թեկնածուներ, և Սերժ Սարգսյանի ընտրու­թյունը դեռևս 2017-ի խորհր­դարանի ընտրությունից հե­տո ծավալված քննարկումնե­րի արդյունք է:


Հարությունյանը հայտարարել է, որ թեկնածուները մեկը կամ երկուսը չեն, այլ շատ, պարզա­պես ընտրությունը կատարվում է իրավիճակի պահանջներից ել­նելով: Դավիթ Հարությունյանի հայտարարությունները, մեղմ ասած, չեն տեղավորվում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին ՀՀԿ այլ անդամների հայտարարությունների շրջա­նակում:


Միևնույն ժամանակ, Հարու­թյունյանը բազմաթիվ թեկնա­ծուների առկայության մասին հայտարարում էր դեռևս այն ժամանակ, երբ չէր հստակեցվել Սերժ Սարգսյանի թեկնածու­թյունը նույնիսկ ոչ պաշտոնա­կան մակարդակում:

 
 

Դա ևս մեկ անգամ վկայում է, որ վարչապետի թեկնածուի հարցում ՀՀԿ մե­ծամասնության մոտեցումներն ամենևին միատարր չեն, քանի որ այդ մեծամասնությունն ինք­նին միատարր չէ: Հետաքրքիրը տվյալ դեպքում, իհարկե, դա չէ, այլ ձևակերպումները, որ իրա­վիճակի թելադրանքի վերաբե­րյալ անում է Դավիթ Հարությունյանը: Փաստացի, նա ակնար­կում է, որ Սերժ Սարգսյանի թեկ­նածության առաջադրումը ամե­նևին «անբեկանելի» չէ, և նրա վարչապետությունը լինելու է իրավիճակին ենթակա ու կարող է ստեղծվել իրադրություն, որի պարագայում առաջանա վար­չապետի բոլորովին այլ թեկնա­ծության անհրաժեշտություն»,-գրում է թերթը: 

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին