Կարևոր իրադարձություններ

«Արսենալը» հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

13 Ապրիլ, 2018 11:55
«Արսենալը» հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Եվրոպա լիգայի խաղարկությունում կայացան 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումները: Լոնդոնի «Արսենալը» առաջին խաղում 4:1 հաշվով սեփական հարկի տակ հաղթել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

Պատասխան մրցավեճը շատ ակտիվ սկսեցին ռուսական ակումբի ֆուտբոլիստները: Չնայած մի քանի գրոհներին, մոսկովյան ակումբը հաշիվը բացեց 39-րդ րոպեին:Գոլի հեղինակ դարձավ Չալովը: Երկրորդ կեսում «բանակայինները» նույնպես ունեին առավելություն: 50-րդ րոպեին Նաբաբկինը կրկնապատկեց հաշիվը:

Լոնդոնցիները բաց թողած երկրորդ գոլից հետո ակտիվացան: 75-րդ րոպեին անգլիացի հարձակվող Դանի Ուելբեքը կրճատեց հաշվի տարբերությունը:

Խաղի վերջում էլ Ռեմսին դարձավ գոլի հեղինակ` հավասարեցնելով հաշիվը: «Արսենալը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:3 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հանդիպմանը վնասվածքի պատճառով չմասնակցեց «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին