Կարևոր իրադարձություններ

«Այդ նյութը նման պայմաններում կարող էր միայն հիմարը կիրառել». «Նովիչոկի» ստեղծողը խոսել է Սկրիպալների թունավորման մասին

13 Ապրիլ, 2018 10:42
«Այդ նյութը նման պայմաններում կարող էր միայն հիմարը կիրառել». «Նովիչոկի» ստեղծողը խոսել է Սկրիպալների թունավորման մասին

Խորհրդային քիմիկոս Վիլ Միրզայանովը, ով «Նովիչոկ» նյութի ստեղծողն է, հայտարարել է, որ թույնը բարձր հիդրոխոցելիություն ունի, այսինքն`ջրի հետ շփումից կորցնում է իր հատկություններն ու ունակությունները: Այդ մասին նա ասել է «Коммерсантъ FM» -ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝  Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման օրը մառախուղ է եղել, օդը խոնավ է եղել: Բացի այդ, ջրի հետ նյութի ազդեցությունը սկսվել է, երբ «Նովիչոկ»-ով դոնդողը քսել են ռեստորանի դռան բռնակին: Նա նշել է, որ արդյունքում Սկրիպալները չեն ստացել թունավոր նյութի մահացու չափաբաժին:
Ըստ քիմիկոսի` այդ թույնը կիրառողները դրա ֆիզիկաքիմիական հատկությունների մասին չեն իմացել: Նյութը կարելի է կիրառել միայն չոր օդի պայմաններում:

«Այդ նյութն այդ պայմաններում կարող էր միայն հիմարը կիրառել, ով ոչինչ չգիտի «Նովիչոկ»-ի քիմիական հատկությունների մասին»,- ասել է քիմիկոսը`նշելով, որ մաքուր թույնը կարող էին պատրաստել միայն հատուկ լաբորատորիայում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին