Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 10-ի դրությամբ 2017թ. տարեկան հայտարարագիր է ներկայացրել 3027 պաշտոնյա. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

13 Ապրիլ, 2018 10:15
Ապրիլի 10-ի դրությամբ 2017թ. տարեկան հայտարարագիր է ներկայացրել 3027 պաշտոնյա. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մինչև 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի մարտի 30-ը, ակնկալում էր ստանալ 3233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր:

Այս մասին հայտնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմից։

Նախնական տվյալների ամփոփմամբ, սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիր են ներկայացրել 3027 հայտարարատու պաշտոնատար անձինք:

Արդեն իսկ հրապարակված են շուրջ 2600 պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ Հայտարարագրերի հրապարակման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է: 

Հայտարարագրերի հրապարակայնացմանը հաջորդելու են հայտարարագրի լրացման և ներկայացման պահանջների պահպանման ստուգման, իսկ այնուհետև՝ հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգման գործընթացները:

 

Լրահոս

Դիտել ավելին