Կարևոր իրադարձություններ

Հայ մարզիկը Բաքու է ժամանել Ռուսաստանի կազմում. «Փաստ»

13 Ապրիլ, 2018 09:50
Հայ մարզիկը Բաքու է ժամանել Ռուսաստանի կազմում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական մամուլը հեղեղված է լուրերով այն մասին, որ Բաքվում ընթացող Մարմնամարզության Եվրոպայի 26–րդ առաջնությանը Ռուսաստանի կազմում մասնակցում է նաև աշխարհի և ՌԴ չեմպիոն, ազգությամբ հայ մարմնամարզիկ Սերգեյ Ազարյանը:

Թուրքերը չեն կարող խոչընդոտել հայի մասնակցությունը, քանի որ նա Ռուսաստանն է ներկայացնում, սակայն անընդհատ հիշեցնում են նրա ազգային պատկանելության մասին: ՌԴ հավաքականի ավագ մարզիչ Սերգեյ Ռիժկովը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ցանկանում եմ նշել Սերգեյ Ազարյանի ելույթը Ռուսաստանի առաջնության ժամանակ ոչ միայն այն բանի համար, որ նա հաղթեց, այլ հատկապես նրա համար, որ բարդ վարժությունները փայլուն կատարեց, եւ տղամարդկանցից միակն էր, որ լրացրեց հավաքականում ընդգրկվելու նորմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին