Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական պատգամավորը ուզում է Արագածոտնի նախկին մարզպետ եղբորը տեսնել գյուղնախարարի աթոռին. «ՉԻ»

13 Ապրիլ, 2018 09:18
ՀՀԿ-ական պատգամավորը ուզում է Արագածոտնի նախկին մարզպետ եղբորը տեսնել գյուղնախարարի աթոռին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը տեւական ժամանակ գործազուրկ էր, շուտով պաշտոն կստանա:

Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանը գումարներ ու ջանքեր չէր խնայել եղբորը՝ Նաիրի Սահակյանին, ԱԺ պատգամավոր դարձնելու համար, եւ այժմ եկել է «ի շրջանս յուր»-ի ժամանակը: Այս անգամ պատգամավոր դարձած Նաիրի Սահակյանն է փորձում եղբոր աշխատանքի հարցը լուծել:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ-ում ոչ մի խոսք չարտասանող ՀՀԿ-ական պատգամավորը բավական պերճախոս է եղբորը ներկայացնելիս: Նա փորձում է նախկին մարզպետ եղբոր համար հարմարավետ պաշտոն հայթայթել հայրենի կառավարությունում եւ հույս է փայփայում գործազուրկ եղբորը տեսնել գյուղատնտեսության նախարարի աթոռին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին