Կարևոր իրադարձություններ

Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը 3-րդ զավակն է ունեցել, անունն էլ` դասական ուղղագրությամբ. «Հրապարակ»

13 Ապրիլ, 2018 08:27
Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը 3-րդ զավակն է ունեցել, անունն էլ` դասական ուղղագրությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ապրիլի 4-ին 3-րդ զավակն է ունեցել: Նրա որդին ծնվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Զավակներից մեկի անունը Նարեկ է, մյուսինը՝ Լեո, երրորդին էլ անվանակոչել է Արէ: «Սուքիասյանը սիրում է տենց բաներ, դասական ուղղագրությամբ, հին հայերենով՝ հենց Արէ»,- ասաց մեր աղբյուրը: Արէի ծնունդն արդեն նշել են «Արքայաձոր» ռեստորանում՝ քաղաքապետարանի պաշտոնյաներով, մտերիմներով՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Ի դեպ, տեւական ժամանակ է՝ որպես մշակույթի նախարարի թեկնածու, շրջանառվում է Սուքիասյանի անունը: Թեեւ նա ժամանակին հերքել է այդ լուրերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին