Կարևոր իրադարձություններ

Կողոպուտի դեպքեր են բացահայտվել. կողոպտվածներից մեկը 7-ամյա երեխա է

12 Ապրիլ, 2018 23:55
Կողոպուտի դեպքեր են բացահայտվել. կողոպտվածներից մեկը 7-ամյա երեխա է

Ապրիլի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել եւ ոստիկանություն բերման են ենթարկել Աշտարակի բնակիչ, 18-ամյա Սարգիս Քոչարյանին եւ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում ապրող, 24-ամյա Գուրգեն Մովսիսյանին։

Նրանք կասկածվում են կողոպուտներ կատարելու մեջ, ընդ որում՝ կողոպտվածներից մեկը 7-ամյա երեխա է։ Բերման ենթարկվածներին ոստիկանները ներկայացրել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հարուցվել է քրեական գործ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին