Կարևոր իրադարձություններ

Օձեր են հայտնաբերվել՝ Երևանի փողոցներից մեկում և Կապանի տներից մեկում

12 Ապրիլ, 2018 22:23
Օձեր են հայտնաբերվել՝ Երևանի փողոցներից մեկում և Կապանի տներից մեկում

Այսօր՝ ապրիլի 12-ին, ՀՀ ԱԻն-ում ժամը 12:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 5 տան մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Իսկ ժամը 13:27-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան թաղամասի թիվ 154 տան ննջասենյակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձին (մոտ 1մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին