Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը հանձնարարել է արագաչափերի ցուցանակներին կից տեղադրել առավելագույն արագության սահմանափակման նշաններ

12 Ապրիլ, 2018 19:24
Կարեն Կարապետյանը հանձնարարել է արագաչափերի ցուցանակներին կից տեղադրել առավելագույն արագության սահմանափակման նշաններ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ճանապարհային նշանների անհամապատասխանությունները վերացնելու նպատակով հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաև ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել և, համաձայնեցնելով ոստիկանության հետ, միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունների վերացման, բնակավայրերի սկզբի և վերջի նշանների և արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրելու ուղղությամբ։

«Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։ Միաժամանակ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից կարող են տեղադրված լինել նաև արագության սահմանափակման վերաբերյալ նշումներ»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։  

 

Լրահոս

Դիտել ավելին