Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտի փոխնախարար Անդրեյ Սիմոնյանի հետ քննարկումներից հետո գյուղացիները միակողմանի բացել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը

12 Ապրիլ, 2018 18:22
Տրանսպորտի փոխնախարար Անդրեյ Սիմոնյանի հետ քննարկումներից հետո գյուղացիները միակողմանի բացել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում տասնյակ քաղաքացիներ փակել էին ավտոճանապարհը, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Shabat.am-ի թղթակիցը հայտնել էր, որ գյուղացիները պահանջում էին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին և Տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին։

Ավելի ուշ  ակցիայի մասնակիցներին հանդիպեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը: Նրա հետ քննարկումներից հետո  քաղաքացիները միակողմանի բացել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին