Կարևոր իրադարձություններ

Մակրոնը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակը Դումայում քիմիական հարձակում է իրականացրել

12 Ապրիլ, 2018 17:50
Մակրոնը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակը Դումայում քիմիական հարձակում է իրականացրել

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակն անցած հանգստյան օրերին Դումայում քիմիական հարձակում է իրականացրել` հավելելով, որ ինքը նաև ապացույց ունի: 

BBC-ի հաղորդմամբ, Մակրոնը նշել է, որ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը քլորին գազ է կիրառել`չմանրամասնելով, թե որտեղից է ստացել այդ տեղեկությունը:
Նշվում է, որ Մակրոնը դեռևս  որոշում չի կայացրել քիմիական հարձակմանն ի պատասխան Սիրիային հարվածելու հարցով:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ  հարվածի թիրախում են լինելու Սիրիայի կառավարության ունեցած քիմիական զենքերի պահեստները:

«Ֆրանսիան չի կարող թույլ տալ ռեժիմներին մտածել, որ նրանք կարող են իրենց ուզածը՝ ամենավատ բաներն անել ու խախտել միջազգային իրավունքը»,-ասել է Մակրոնը:

Աղբյուրը նկատում է, որ արևմտյան երկրները ներկայում մտածում են քիմիական հարձակմանն ի պատասխան Սիրիայի կառավարական զորքերին հրթիռային հարված հասցնելու ուղղությամբ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին