Կարևոր իրադարձություններ

«Թուրքիան հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ-ին, և որ Ասադն անհապաղ պետք է հեռանա»

12 Ապրիլ, 2018 17:42
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Թուրքիան հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ-ին, և որ Ասադն անհապաղ պետք է հեռանա»

Թուրքիան հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ-ին , և որ Ասսադն անհապաղ պետք է հեռանա իշխանությունից: Չավուշօղլուն Ասսադին մեղադրել է 1մլն մարդու սպանելու մեջ: Թուրքիայի այս դիրքորոշումը կարծում են անկնկալ չպետք է լիներ ՌԴ-ի և Իրանի համար: Թուրքիան վերջին շրջանում կարծես թե մեղմել էր իր այս դիրքորոշումը , հարաբերությունները բարելավեր էր ՌԴ-ի և Իրանի հետ, ովքեր հանդիսանում են Ասսադի, այսպես ասած հովանավորները: Թուրքիան Սիրիայում իր ռազմական գործողությունները իրականացնում էր, ոչ թե Ասադի ռեժիմի տապալման դեմ, այլ տեղաբնակ քրդերի դեմ՝ պատճառաբանելով, որ նրանք վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը: Նա ռազմական գործողություններ էր իրականացնում այն քրդերի դեմ, ովքեր ունեին ԱՄՆ-ի ակտիվ աջակցությունը և ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում հենց այս քրդական ուժերին, մասնավորապես YPG-ին, որին Թուրքիան համարում է ահաբեկչական կառույց, համարում է Սիրիայում իր հավատարիմ դաշնակիցը: Այսինքն Թուրքիան տևական ժամանակ իրականացնում էր հակաամերիկյան քաղաքականություն: Էրդողանը մեկ օրում Անկարայում ընդունեց ՌԴ-և և Իրանի առաջնորդենրին, քննարկեցին ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր:
Սակայն արդեն , Թուրքիան կարծես թե կրկին փոխց արտաքին քաղաքականության կուրսը, և նորից հիշեց իր դաշնակիցների (ՌԴ, Իրան) դաշնակցին, և ողջունեց ԱՄՆ-ի դիրքորոշումը, այն է ռազմական ճանապարհով Ասսադին հեռացնել իշխանությունից: Ավելին , Թուրքիան ԱԳ նախարարի մակարդակով հայնտեց , որ կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին: 
Այս ընդհանուր ֆոնի վրա, արդեն ապրիլի 11-ի երեկոյանից սկսած, Թուրքիան անցել է Սիրիայի հետ սահմանի պահպաման խստացված ռեժիմի, նախկինում կառուցված , բայց վերջին շրջանում թուրքական ուժերի կողմից քանդված սահմանային պատերն են սկսել նորից վերականգնել: Սա նշնակում է, որ Թուրքիան կա՛մ վախենում է, և «գծում է» իր սահմանները, կա՛մ էլ, պատրաստվում է նոր մարտի:


 

Լրահոս

Դիտել ավելին