Կարևոր իրադարձություններ

Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի տներից մեկի մոտակայքում օձ է հայտնաբերվել

12 Ապրիլ, 2018 17:04
Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի տներից մեկի մոտակայքում օձ է հայտնաբերվել

Ապրիլի 12-ին, ժամը 13:27-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան թաղամասի թիվ 154 տան ննջասենյակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձին (մոտ 1մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Ապրիլի 12-ին, ժամը 12:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 5 տան մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին