Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են Երևանի 2800-ամյակին նվիրված շրջիկ ցուցահանդեսները. Ռուբեն Հովհաննիսյան

12 Ապրիլ, 2018 16:24
Մեկնարկել են Երևանի 2800-ամյակին նվիրված շրջիկ ցուցահանդեսները. Ռուբեն Հովհաննիսյան

Iravunk.com-ը գրում է.

«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հնչած հարցերի մեծ մասը վերաբերում էին Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներին, ինչպես նաեւ քաղաքապետարանի պատասխանատվության տակ գտնվող մշակութային հաստատություններում առկա իրավիճակին:

–  Կասե՞ք, թե երբվանից կմեկնարկեն 2800-ամյակի բուն միջոցառումները, թե՞ այն կնշվի ընդամենը մեկ օր: Եվ մոտավորապես որքա՞ն զբոսաշրջիկ եք նախատեսում հյուրընկալել մայրաքաղաքում: (ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ)

– Կարող ենք հիմք ընդունել, որ մեկնարկը լինելու է հունիսի 1-ին, որովհետեւ այդ օրը մեծ փառատոն է նախատեսվում, որին մասնակցելու են 2800 մայր` իրենց երեխաներով եւ մանկասայլայներով: Բավական հետաքրքիր ծրագիր է սպասվում, որն ավարտվելու է Հանրապետության հրապարակում մեծ համերգային ծրագրով եւ այլ տեխնիկական հնարքներով: Ունենք գլխավոր միջոցառումներ, որոնք լինելու են սեպտեմբերի 25-ին, այն թատերականացված ներկայացում է` նվիրված Երեւանի հիմնադրման օրվան` «Էրեբունու հառնումը» խորագրով: Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության հրապարակում կլինի գալա համերգ: Բայց սեպտեմբերի 30-ից հետո` ծրագիրը շարունակվելու է մինչեւ տարվա վերջ, որովհետեւ ամբողջ տարին ենք նշելու Երեւանի հիմնադրման 2800-ամյակը: Ուստի` բոլոր միջոցառումները հատուկ են եւ շատ կարեւոր: Ինչ վերաբերում է նրան, թե որքան հյուրեր ենք նախատեսում ընդունել, այս պահին բարդ է ասել` գուցե մի քանի 100 հազար, գուցեեւ մեկ միլիոնից ավելի:

– Պարոն Հովհաննիսյան, «Երեւանյան ամառ 2018» ծրագիրն ինչո՞վ կտարբերվի նախորդ տարիներից` հաշվի առնելով, որ այս տարին հոբելյանական է: (ՌՈՒԶԱՆՆԱ ԴԻԼԱՆՅԱՆ)

– Այն այս տարի կառանձնանա իր ծավալներով, գույներով եւ մոտեցումներով, քանի որ, իսկապես, սա հոբելյանական տարի է: Երեւանյան ամառ ծրագիրն արդեն 6-րդ տարին է, որ իրականացվում է: Դեռ առաջին տարիներից սկսած` միջոցառումներ էինք անում, որոնք հետագայում դարձան ավանդական եւ ունեցան փառատոնային տեսք, այդ թվում` Խոսող խաղալիքը, Գարեջրի, Ձմերուկի փառատոնը, Տարազ ֆեստը, բոլոր եկեղեցական տոները եւ այլն: Միայն անցած տարի ,Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակներում 3 ամսվա ընթացքում իրականացրինք 91 բացօթյա եւ փակ միջոցառում, որոնց ակտիվ մասնակցություն է ունեցել հենց ինքը` բնակիչը: Այսօր ամենաերջանիկ մարդկանցից ենք, որովհետեւ հենց մեզ է բախտ վիճակվել, որպեսզի կազմակերպենք եւ ներկա լինենք այս փառահեղ տարվա միջոցառումներին: Եվ 2018-ը ոչ միայն արժեւորվում է երեւանցու, այլ ընդհանրապես` հայ ազգի կյանքում` Երեւանի հիմնադրման հոբելյանով, Առաջին հանրապետության եւ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներով:  Ավելացնեմ նաեւ, որ անմիջապես ,Էրեբունի-Երեւան» տոնակատարություններից հետո` հոկտեմբերի 9-14-ը նաեւ ֆրանկոֆոն քաղաքների 17-րդ գագաթնաժողովն է անցկացվելու, եւ կրկին մեզ է պատիվ տրված, որպեսզի ընդունենք տարբեր ազգերի, երկների պատվիրակություններին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին