Կարևոր իրադարձություններ

Ալիևը հավաքել է ընտրողների ձայների 86,03%-ը. ընդդիմությունը հայտարարել է արդյունքները չճանաչելու մասին

12 Ապրիլ, 2018 14:19
Ալիևը հավաքել է ընտրողների ձայների 86,03%-ը. ընդդիմությունը հայտարարել է արդյունքները չճանաչելու մասին

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 86.03 տոկոսը`քվեաթերթիկների 99,9 տոկոսի հաշվարկի արդյունքներով: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ-ի նախագահը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 3 962 123 ընտրող:

Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը և «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին` նշելով, որ ընտրություններն անց են կացվել ազգային ընտրական օրենսդրության, միջազգային չափանիշների կոպիտ խախտմամբ, հիմնարար ազատությունների և իրավունքների սահմանափակմամբ:

Նշվել է, որ երկրում ոչնչացվել են ընտրությունների ինստիտուտները, չկա արդար դատական համակարգ, և իրականում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը:

«Մուսավաթ» կուսակցության հաղորդմամբ` արտահերթ ընտրությունները չեն եղել ազատ և արդար, և դրանց արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ազատ կամարտահայտումը: Ընտրություններն անց են կացվել հավաքների և մամուլի ազատության սահմանափակման և երկրում ավելի քան 150 քաղբանտարկյալի առկայության պայմաններում: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին