Կարևոր իրադարձություններ

Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել

12 Ապրիլ, 2018 13:30
Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել

System of A Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել՝ Kavat անվանումով: Այդ մասին նա հայտնել է Revolver պարբերականի հետ համատեղ ստեղծված The Art of Work ֆիլմում:

Նա վերոնշյալ ֆիլմի երկրորդ մասում պատմել է, որ սուրճ շատ է սիրում, և հենց դրա հանդեպ սերն է դրդել սուրճի սեփական ապրանքատեսակը ստեղծել, մասնավորապես, ներկայացնել հայկական սուրճն ամբողջ աշխարհին:

«Սիրում եմ աշխատելիս սուրճ խմել»,- ասել է Թանկյանն ու պատմել հայկական սուրճի հետ կապված սովորույթների և նախագծին իր մոր մասնակցության մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին