Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558,5
    566,5

  • RUB

    7,58
    7,83

Կարևոր իրադարձություններ

Մայիսի 1-ի կապակցությամբ 4 հանգստյան օր կլինի

12 Ապրիլ, 2018 13:22
Մայիսի 1-ի կապակցությամբ 4 հանգստյան օր կլինի

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկի համաձայն՝ ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 5-ը` շաբաթ օրը:

Կառավարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր:

«Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից»,- ասված է հիմնավորման մեջ:

Ըստ այդմ`ապրիլի 28-ից մինչև մայիսի 1-ը  կլինեն ոչ աշխատանքային օրեր:

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին