Այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 10։20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ «Դոլմա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են BMW մակնիշի 34 ZC 584 համարանիշի, Toyota Vitz մակնիշի 78 GՏ 999 համարանիշի, Skoda մակնիշի T 495 XY 161 RUS համարանիշի, BMW X5 մակնիշի GA 900 R վրացական համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 09 ԼՍ 287 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով բախվել է Toyota Vitz-ին, այնուհետև մոտ 800 մետր առաջ ընթանալով՝ բախվել է ռուսական համարանիշներով Skoda-ին։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5-ին, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ЗИЛ-ին։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: