Կարևոր իրադարձություններ

Կարո Փայլանը կարող է զրկվել պատգամավորական մանդատից Թուրքիա պետությանը վիրավորելու համար

12 Ապրիլ, 2018 11:45
Կարո Փայլանը կարող է զրկվել պատգամավորական մանդատից Թուրքիա պետությանը վիրավորելու համար

Անկարայի դատախազությունը քննություն է սկսել Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության 8 անդամի, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ, այս մասին գրում է sondakika.com-ը:

CDCA ANC France-ի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, պատգամավորները մեղադրվում են թուրք ժողովրդին և Թուրքիա պետությանը, կառավարությանը, պետության զինվորին վիրավորելու, ահաբեկչական կառույցների օգտին քարոզչությամբ զբաղվելու, քաղաքական կուսակցությունների կանոնակարգին դեմ գործելու և Էրդողանին վիրավորելու համար:

Հայտնի է, որ Կարո Փայլանը մեղադրվում է 2017 թվականի մայիսի 1-ին Կանադայում տված հարցազրույցներից մեկում թուրք ժողովրդին և Թուրքիա պետությանը, կառավարությանը վիրավորելու համար:

Ըստ այդմ՝ Անկարայի դատախազությունը պահանջ է ներկայացրել զրկել 8 քաղաքական գործիչներին՝ Փայլանին, Օսման Բայդեմիրին, Ալիջան Օնլյուին, Ֆելեքնազ Ուջային, Սիբել Յիյիթալփին, Նադիր Յըլդըրըմին, Դիլեք Օջալանին, Միզգին Ըրգաթին, պատգամավորական մանդատից:

Պահանջն ուղարկվել է երկրի արդարադատության նախարարություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին