Կարևոր իրադարձություններ

Էրդողանն ու Թրամփը սիրիական Դումայում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

12 Ապրիլ, 2018 10:43
Էրդողանն ու Թրամփը սիրիական Դումայում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները  հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի Դումա քաղաքում տիրող իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է «Սաբահ» պարբերականը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ երկու առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել մշտական կապի մեջ մնալ՝ առկա խնդիրների քննարկման ու լուծման նպատակով:
Ըստ թւրքական պարբերականի` հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի նախաձեռնությամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին